Երևան +22°
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 12:07 26-01-2022

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղերի կիսաեզրափակիչի մասնակիցները հայտնի են

Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղերի կիսաեզրափակիչի զույգերը հայտնի են:

Եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն Էշլի Բարտի-Մեդիսոն Կիս, Դանիել Կոլինզ-Սվյոնտեկ զույգերը: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա հունվարի 27-ին, իսկ երկրորդը` 28-ին: Կանանց մենախաղի եզրափակիչը տեղի կունենա հունվարի 29-ին:

Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունն ըստ ավանդույթի անցկացվում է Մելբուռն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջինն է, մյուս երեքը Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուռն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղերում` Նաոմի Օսական: