Երևան +14°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:26 26-01-2022

Մեկ օրում աշխարհում կոնորավիրուս է գրանցվել 3.3 միլիոն անգամ

Worldometer-ի տվյալներով, աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 359 միլիոնը՝ մեկ օրում ավելանալով 3.3 միլիոնով։

Ֆրանսիայում առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 500 հազար դեպք է գրանցվել։ ԱՄՆ-ում աճը կազմել է ավելի քան 400.000, Հնդկաստանում՝ ավելի քան 200.000, Բրազիլիայում՝ մոտ 200.000, Իտալիայում, Գերմանիայում, Իսպանիայում և Արգենտինայում՝ ավելի քան 100.000։

2021թ.-ի դեկտեմբերի վերջին, համավարակի սկզբից ի վեր, առաջին անգամ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան մեկ միլիոն դեպք, իսկ 2022թ.-ի հունվարի 4-ից աճը մեկ օրում գերազանցել է երկու միլիոնը։