Արտաքին 5 տարի առաջ - 15:39 14-03-2021

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿ ՕՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ 268 ԴԵՊՔ, 5 ՄԱՐԴ ՄԱՀԱՑԵԼ Է

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 268 նոր դեպք: Տվյալները ստացվել են շուրջ 26,4 հազար թեստերի հիման վրա: Այսպիսով՝ կորոնավիրուս է հաստատվել օրվա թեստավորվածների 1.02%-ի մոտ։ Այս տվյալը վերջին երկու շաբաթվա ընթացքում 1.51% էր, իսկ նախորդ շաբաթ` 1.46%: Վրաստանում համաճարակի մեկնարկից ի վեր արձանագրված կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը աճել է՝ կիրակի օրը հասնելով 274 989-ի:

Երկրում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի գրանցված նոր դեպքերի գրեթե 53%-ը հայտմաբերվել է Թբիլիսիում `141: Մնացած դեպքերի աշխարհագրությունը հետևյալն է. Աջարիա՝ 12, Իմերեթի՝ 46, Քվեմո Քարթլի՝ 13, Շիդա Քարթլի՝ 16 , Գուրիա՝ 11, Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 7, Կախեթի՝ 15, Մցխեթա-Մթիանեթի՝ 4, Սամցխե-Ջավախեթի՝ 1, Ռաչա-Լեչխումի Քվեմո Սվանեթի՝ 2:

Կորոնավիրուսից մահացել են ևս 5 մարդիկ: Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված ​​մահերի ընդհանուր թիվը այժմ կազմում է 3 648:

Ապաքինվել է 233 մարդ, նրանց ընդհանուր թիվն աճել է՝ կազմելով 268 237:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ