Կիոտոյի բժշկական համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզել են կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն մուտացիայի որոշ մակերեսների վրա երկար ժամանակ գոյատևելու կարողությունը, հաղորդում է Biorxiv կայքը։
Մասնագետները նշել են, որ շտամի արագ տարածումը նույնպես կապված է այս առանձնահատկության հետ։
Օրինակ, պլաստիկ մակերեսների վրա օմիկրոնն ի վիճակի է գոյատևել շատ ավելի երկար, քան նախորդ մուտացիաները, իսկ մարդու մաշկի վրա այդ տարբերությունն ավելի զգալի է։
«Ուհանի SARS-CoV-2-ի գոյատևման միջին ժամանակը պլաստիկի վրա եղել է 56 ժամ, դելտայինը՝ 114 ժամ, օմիկրոնինը՝ 193.5 ժամ... Ուհանի վիրուսը դիակների մաշկի նմուշների վրա մնացել է 8.6 ժամ, օմիկրոնը՝ 21.1 ժամ»,- ցույց են տվել հետազոտության տվյալները։