Ավելին 4 տարի առաջ - 23:28 25-01-2022

Բրիտանիայում կարգելվեն կուսաթաղանթի վերականգնման վիրահատությունները

Մեծ Բրիտանիայում կարգելեն կուսության վերակագնման վիրահատությունները։ Այս մասին հաղորդում է «Բի-բի-սին»։ Այս ընթացակարգը կդառնա քրեորեն պատժելի։

Անգլիայի առողջապահության նախարար Ջիլիան Քիգանը պատմել է, որ կառավարությունը փորձում է պաշտպանել երկրում «խոցելի» կանանց և աղջիկներին: Այս պահին նման վիրահատություններ իրականացվում են կլինիկաներում և արժեն մոտ 3000 ֆունտ ստերլինգ։

Որպես կանոն, հիմենոպլաստիկայի պրակտիկան կապված է պահպանողական մշակույթների հետ, որտեղ աղջիկների կուսությունը բարձր է գնահատվում, որը նրանք պետք է պահպանեն մինչև ամուսնությունը։ ԱՀԿ-ի տվյալներով՝ կուսության թեստավորումն իրականացվում է առնվազն 20 երկրներում, Մեծ Բրիտանիայում նույնպես կարգելվի այդ ընթացակարգը։

Այս օրենքի կողմնակիցների թվում է Ալինա անունով մի կին։ Նա պատմել է, որ ծնվել է մահմեդական ընտանիքում և դեռահասության տարիներին բռնաբարվել է։ Դա հանգեցրել է նրան, որ հարազատները ստիպել են նրան հիմենոպլաստիկա անել՝ ամուսնացնելու համար։

«Ես ինձ շատ միայնակ և մեղավոր էի զգում, քանի որ չէի ուզում այս վիրահատությունն անել: Ինձ թվում էր, որ այլընտրանք չունեմ», - պատմել է նա:

Արդյունքում Ալինան հրաժարվել է վիրահատությունից, սակայն ընտանիքի ճնշումները շարունակվել են։ Այս իրավիճակից դուրս գալու համար նա ամուսնացել է մի տղամարդու հետ, որին չէր հուզում իր կուսությունը։

«Ես գիտեմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել»,- մեկնաբանել է բրիտանուհին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից