Երևան +17°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:23 25-01-2022

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է նորանշանակ գնդերեցներին

Հունվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը, առաջնորդությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, ընդունեց ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության նորանշանակ գնդերեցներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը փոխանցելով Հայոց բանակի հոգևոր սպասավորներին, մաղթեց արդյունավոր ծառայություն ի փառս Հայրենիքի և Եկեղեցու։