Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է փակ մնալ․ ԱԻՆ
Երևան +23°
Արտաքին 4 ամիս առաջ - 19:41 25-01-2022

Ուկրաինա ներխուժմանը զուգահեռ Ռուսաստանը կզբաղեցնի Անակլիան․ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով՝ եթե Մոսկվան ներխուժի Ուկրաինա, նա միաժամանակ կփորձի օկուպացնել վրացական տարածքները։ Մասնավորապես՝ Անակլիան եւ Փոթի նավահանգիստը։ Ինչպես փոխանցում է SOVA-ն, այս մասին Սաակաշվիլին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Իմ տեղեկություններով՝ եթե Ռուսաստանը սկսի լայնածավալ ծրագիր իրականացնել Ուկրաինայում, ապա նույն օրերին կգրավի Անակլիան և արշավանքներ կկատարի Սամեգրելոյում։ Այդ թվում՝ Փոթի նավահանգստում՝ Արևմուտքի կողմից մեր նավահանգիստներից օգտվելու հնարավորությունը արգելափակելու և Անակլիա/Լազիկա նավահանգստի կառուցումը կանխելու նպատակով։

Այս սցենարն ինձ շատ մանրամասն պատմել է բարձր տեղեկացված աղբյուրը ԱՄՆ-ում իմ վերջին այցի ժամանակ: Ավելին, Լուիզիանայի Պենտագոնում զորավարժությունների ընթացքում անցկացվել է Անակլիայի պաշտպանության սցենարը ռազմական բրիգադի մակարդակով։

Չեմ կարծում, որ այս կլեպտոկրատ ուժը տեղյակ չէ, սակայն, ինչպես տեսնում ենք, չեն արձագանքում։ Ինչքան էլ հանգիստ նստեն, Ռուսաստանը, միեւնույն է, կիրականացնի իր ծրագիրը։

Եթե ​​այսօր արդեն այնտեղ լիներ նավահանգիստ, որը մենք նախատեսում էինք կառուցել մինչև 2013 թվականի վերջը, ապա անեքսիան նրանց համար շատ ավելի դժվար կլիներ։ Հիմա նրանք օկուպացված գոտուն կավելացնեն գործնականում լքված տարածքներ, և այնպես, որ միջազգային հանրությունը դա չհասկանա։ Նա չի հասկանա, թե ինչու ենք մենք անհանգստանում մի քանի կիլոմետրերով, որոնք դեռ չենք օգտագործում։

Ի դեպ, ռուսները դա ծրագրում էին նաև 2009 թվականին, երբ փոխնախագահ Բայդենի շնորհիվ սցենարը խուսափեց»,- գրել է նախկին նախագահը։

Ձեզ գուցե հետաքրքրի