Երևան +16°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:28 25-01-2022

Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան

Կանադայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ռազմական գործողությունների սպառնալիքի պատճառով լքել Ուկրաինայի տարածքը, եթե նրանց ներկայությունը պարտադիր չէ։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։

«Խորհուրդ ենք տալիս խուսափել բոլոր ոչ էական ճանապարհորդություններից Ուկրաինա՝ ռուսական ագրեսիայի և երկրի շուրջն ու ներսում զորքերի կուտակման պատճառով։ Եթե դուք գտնվում եք Ուկրաինայում, մտածեք՝ արդյոք ձեր ներկայությունը պարտադի՞ր է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ն Կանադայի քաղաքացիներին նաև խորհուրդ է տվել հրաժարվել Ղրիմ և ժամանակավորապես օկուպացված Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ այցելություններից՝ այն պատճառով, որ գերատեսչությունը սահմանափակված է հյուպատոսական օգնություն տրամադրել այդ տարածքներում։

Նշվում է, որ ԱԳՆ խորհուրդները պարտադիր կատարման ենթակա չեն շարքային կանադացիների համար, սակայն ազդում են ապահովագրական և այլ ծառայությունների գործողությունների վրա։