Երևան +22°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:44 25-01-2022

Օրակարգ կգա Հայաստանից Թուրքիայի այլ նահանգներ ևս չվերթներ կազմակերպելու հարցը

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով նոր շրջափուլ է սկսվել այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ, փոխանցում է ermenihaber-ը:

Ի թիվս արտաքին քաղաքական մի շարք առաջնահերթությունների՝ նշվում է նաև Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում կատարվելիք քայլերը:

Իշխանամերձ «Hürriyet» օրաթերթի կայքում այդ թեմայով հրապարակում կա, որում մասնավորապես ասված է. «Որպես առաջին քայլ՝ հստակեցվել է փոխադարձ ուղիղ չվերթներ սկսելու մասին որոշումը: Հատկապես Կարսի և Վանի մասով կատարվելիք աշխատանքներից հետո օրակարգ կգա տարբեր նահանգների ուղղությամբ չվերթներ կազմակերպելու հարցը: Կարծիքներ են կան այն մասին, որ հատկապես Վանը հայերի համար կարող է վերածվել զբոսաշրջային կենտրոնի:

Բացի դրանից, ծրագրվել է Կարսի մոտակայքի որոշ պատմական կառույցների, այդ թվում՝ կամուրջների ու այլ շինությունների վերակառուցումը։ Դրանք հայերի համար մեծ կարևորություն ունեն։

Իսկ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու նպատակով միաժամանակ կընդլայնվեն նաև առևտրային հարաբերությունները»: