copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:33 25-01-2022

Հայոց լեզվի միասնական քննությունների նվազագույն շեմը չի հաղթահարել 20 տոկոսը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում 2019 թվականին բարձրագույն կրթական հաստատություն դիմողների մոտ 20 տոկոսը չի հաղթահարել հայոց լեզվի կենտրոնացված միասնական քննությունների նվազագույն շեմը:

Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Հայոց լեզվի և գրականության առարկայի ավարտական քննության նվազագույն շեմը 2017-2018 թվականներին հաղթահարել է 9-րդ դասարանի աշակերտների միայն 54,6 տոկոսը: Ցուցանիշները խոսում են հայոց լեզվի թույլ իմացության կամ առհասարակ չիմացության մասին: Սրան գումարենք սոցիալական արդարության տեսանկյունից մտահոգիչ այն իրավիճակը, ըստ որի ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը էապես պայմանավորում է երեխայի կրթական արդյունքը»,- ասաց Անդրեասյանը:

Ձեզ գուցե հետաքրքրի