copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:08 25-01-2022

Մեծ Բրիտանիան կչեղարկի երկիր մուտք գործող չպատվաստված անձանց ինքնամեկուսացման պահանջը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները կչեղարկեն երկիր մուտք գործող կորոնավիրուսի դեմ չպատվաստված ուղևորների ինքնամեկուսացման պահանջը։ Այս մասին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում ելույթի ժամանակ հայտարարել է Միացյալ Թագավորության տրանսպորտի նախարարության ղեկավար Գրանթ Շափսը։

«Այսօր կարող եմ հայտարարել, որ ուղևորները, որոնք չեն համապատասխանում ամբողջական պատվաստված լինելու պահանջին, այլևս ստիպված չեն լինի ժամանելուց հետո 8-րդ օրը թեստ հանձնել կամ ինքնամեկուսանալ։ Նրանք պետք է մուտքի ձևաթուղթ լրացնեն, ցույց տալու համար ուղևորությունից երկու օր առաջ արված թեստի բացասական պատասխանը, և ժամանելուց հետո պետք է ՊՇՌ-թեստ հանձնեն: Սա ևս մեկ քայլ է, որը մեզ մոտեցնում է նորմալ առօրյային»,- ասել է նա։

Մինչ այս «ոչ լրիվ պատվաստված» սահմանումը ներառում էր ինչպես ամբողջությամբ չպատվաստված մարդկանց, այնպես էլ Մեծ Բրիտանիայում չհաստատված դեղամիջոցներով պատվաստվածներին: Հայտարարված միջոցառումներն ուժի մեջ կմտնեն փետրվարի 11-ից։ Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայում հաստատված դեղամիջոցներով ամբողջական պատվաստում ստացած անձանց, ապա նրանք երկիր մուտք գործելիս ընդհանրապես որևէ թեստ չեն հանձնի։

«Թեև երկրների կարմիր ցուցակում ներառելու հնարավորությունը կպահպանվի՝ արտերկրից կորոնավիրուսի նոր և տագնապալի շտամների ներմուծումից պաշտպանվելու համար, մենք մտադիր ենք կառավարվող կարանտինային համակարգը փոխարինել այլ միջոցներով, ներառյալ տնային մեկուսացումը, պայմանով, որ խստորեն պահպանվեն համապատասխան պահանջները»,- հավելել է նախարարը։

Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
09:00 Փողոցային ցույցերը կարո՞ղ են հեղափոխության վերաճել