Ուղիղ եթեր
Նիկոլը ցեմենտ-բետոնում է իր իշխանությունը․ Նաիրա Զոհրաբյան
copy image url

Նիկոլը ցեմենտ-բետոնում է իր իշխանությունը․ Նաիրա Զոհրաբյան

Ներքին Ուղիղ խոսք 3 տարի առաջ - 10:24 25-01-2022

Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Oragir.news-ի հետ զրույցում խոսել է ՀՀ նախագահի հրաժարականի, սպասվող Սահմանադրական փոփոխությունների, կառավարման համակարգի ձևի, «Հայկակական ժամանակում» նրա աշխատելու տարիների, հունվարի 15-ին Սերժ Սարգսյանի բաց դասախոսությանը մասնակցելու, բայց նախկինում նրա քաղաքական թիմը վարկաբեկելու, իշխանության այն հայտարարությունների, որոնք պետական դավաճանության տարրեր են պարունակում, ինչպես նաև անվտանգային երաշխիքների մասին։

Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ իր տեքստում նշելով հրաժարականի համազգային ճգնաժամի մասին։ Նաև շեշտեց, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակաշրջանում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։ Քանի որ Սահամանադրությամբ նախագահի պաշտոնն այժմ ժամանակավոր կզբաղեցնի ԱԺ նախագահը, Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում անդրադարձավ Արմեն Սարգսյանի նախագահության տարիներին, հատկապես շետեց այն միտքը, որ դա եղել է անարդյունավետ, ինչպես նաև անդրադարձ կատարեց Սահմանադրական փոփոխություններին և խորհրդարանական կառավարման համակարգից անցումին դեպի կիսանախագահական կառավարման համակարգ՝ շեշտելով Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի խմբի անդամների և փոփոխությունների մասին։

Զոհրաբյանը հարցազրույցի ընթացքում հիշեց այն ժամանակները, երբ աշխատում էր «Հայկական ժամանակում», որի խմբագիրը Նիկոլ Փաշինյանն էր, ու լրագրողական ակտիվ կյանքը թողնելով՝ գնաց ԱԺ՝ որպես պատգամավոր։ Oragir.news-ի այն հարցին, թե կարելի՞ է ասել, որ Նիկոլ Փաշինյանը հետևեց պատգամավոր դառնալու իր օրինակին, Նաիրա Զոհրաբյանը ժպիտով պատասխանեց, որ այդ ճանապարհը նրան ցույց տալու համար չի փոշմանում։

Այն հարցին, որ նա վերջերս՝ հունվարի 15-ին, մասնակցել է Սերժ Սարգսյանի վերջին բաց դասախոսությանը, որտեղ իր հետ մեծամասամբ ՀՀԿ-ականներ էին նստած, ինքը մնացե՞լ է արդյոք իր 2018 թվականի հայտնի տեսանյութի կարծիքին, որ ՀՀԿ-ն սրիկաների կույտ է և նրանց պետք է տրորել։ Հարցին ի պատասխան ասաց, որ ինքը ներեղություն խնդրելու կոմպլեքս չունի և հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն անցել է դժվար ճանապարհ և կարելի է ասել՝ ինքնամաքրվել։

ՆԱիրա Զոհրաբյանը անդրադարձավ իր խոսքում նաև այն ուշագրավ իրադարձությանը, որ մեկ տարի առաջ, երբ դասախոսություն էր անցկացնում ԲՀԿ երիտասարդների համար, և բառացի ՀՀԿ-ականների անվանում էր յոթանասուն անասուն՝ Սերժ Սարգսյանի հետ միասին։ Իսկ այդ տեսանյութի տարածումից հետո լրատվական կայքերի հարցմանն ի պատասխան ասել էր, որ ոչ մի նորություն չի ասել, ինչպես նաև մեկնաբանեց այդ ժամանակահատվածում ՀՀԿ-ականների նկատմամբ իր վերաբերմունքի փոխվելուն։

Զոհրաբյանը նաև անդրադարձավ պատերազմի ընթացքում ՀՀ ինքնիշխան տարածքում օգտագործված անօդաչու սարքերի և միջազգային հանրության լռելու փաստին՝ նշելով, որ երբ ինքը այդ ժամանակ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանութան հանձնաժողովի նախագահն էր, բացի եվրոպական պառլամենտի քաղաքական ուժերին դիմելուց, դրանից առաջ և հիմա էլ իր հասարակական կազմակերպության հետ միասին զինվորների իրավունքերի համար փորձում է անել հնարավոր ամեն բան։

«ՔՊ-ական պատգամավորները մեղադրում են նախկիններին՝ զինվորներին անշոր թողնելու համար, բա ձեր դիմաց նստած բեղավոր երևույթին ինչո՞ւ հարց չեք տալիս, ինչո՞ւ է այդպես, երբ հենց ինքը այդ ժամանակ բանակի գլխավոր դեմքերից մեկն էր»։

Անդրադառնալով այն հարցին, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ բացահայտ ասում են, որ մենք Ադրբեջանից և Թուրքիայից վտանգ չենք կարող սպասել՝ ասաց, որ դա պետական դավաճանության դրսևորում է իրավական առումով, և առհասարակ վիճակը ՀՀ ռազմական, սուվերեն սահմանին՝ պարզապես ցավալի է։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված