Օրերս հայտնի դարձավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սուրեն Պապիկյանին 100 հազար դրամով տուգանել է՝ կապված նրա՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ լինելու ժամանակահատվածում թույլ տված վարչական իրավախախտման հետ։ Հանձնաժողովի որոշման մեջ նշվում է, որ 2022 թվականին Սուրեն Պապիկյանի կողմից չի պահպանվել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 23–րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ բոլոր դրամական վճարումներն անկանխիկ հաշվարկով կատարելու պահանջը և կուսակցության քարտային հաշվից կատարվել է 11 մլն 387 հազար դրամով կանխիկացումներ։
Oragir.News-ի հետ զրույցում «
Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր
Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ այս ամբողջ շոուն գնահատում է էժան, իսկ ավելի կոպիտ բառով «դիշովի» կապիկություն։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրեց այն բանին, թե ՔՊ-ական պաշտոնյաներն իրենց կառավարման 6 տարիների ընթացքում որքան անշարժ գույք են ձեռք բերել․
«Հետաքրքիր է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չի՞ հետաքրքրում Սուրեն Պապիկյանի, Արարատ Միրզոյանի և մյուսների ձեռք բերած անշարժ գույքը, տարբեր ասաբնյակները։ 6 տարի առաջ այս մարդկանց եկամուտը՝ աշխատավարձի տեսքով, մաքսիմում 70․000 դրամ էր, այստեղ իրենք կոռուպցիա չեն տեսնում, բայց վիդիտիլի նիկոլիզմ սեկտայի անդամներին հերթական պոպկոռնն են տալիս, թե իբր յուրայիններին էլ են պատժում և ինչ-որ էժանագին կրկես-շիպիտո են անում»։
Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ սա այնքան ծիծաղելի է, որ հասկանալի է՝ հասարակության ադեկվատ հատվածը պարզապես ղժժում է նման էժան շոուների վրա։ Նա կարծում է, որ նիկոլիզմ սեկտայի անդամների համար որևէ շոու կազմակերպելն իզուր է, որովհետև եթե անգամ այս ռեժիմն իրենց երեխաներին էլ ուտի՝ նրանք ասելու են «մեր գուրու Նիկոլը»։
«Ուստի կազմակերպված շոուի թիրախը հասարակության 12-13%-ը կազմող նիկոլիզմ սեկտայի անդամներն են, որոնց համար նման էժանագին շոուներ կազմակերպելը իմաստ չունի, որովհետև նրանք ամեն դեպքում Նիկոլի գրպանում են, իսկ հասարակության 80% ադեկվատ հատվածի մոտ դա պարզապես նողկանք է առաջացնում։ Կրկնում եմ՝ հարց չի՞ ծագում, թե վարկով փոշեկուլ գնող Արարատ Միրզոյանի դղյակը, Սուրեն Պապիկյանի, ինչպես «Հետք»-ն էր գրել, «Բյուրեղ» թաղամասում գնած բնակարանը, որտեղ «Ջերմուկ»-ի սեփականատիրոջ կողմից բազմաիթիվ ՔՊ-ականներ են նվերներ ստացել կամ շատ էժան գներով բնակարաններ գնել, ինչպես են նրանք ձեռք բերել, այդտեղ կոռուպիցա չկա, վիդիտիլի ինչ-որ թույլատրված չափից ավել գումար կանխիկացնելու համար որոշել են»,- շեշտում է նա։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել նախընտրական քարոզարշավի և քանի որ նախկին լապշաներն ու մակարոնները, որոնք պետք է կախեին մարդկանց ականջներից, այլևս չեն աշխատում, ու հասարակությունը դրանց չի հավատում, ներկայումս Փաշինյանն անցել է յուրայիններին իբրև թե պատժելու երկրորդ սերիային։ Նա վերահաստատեց, որ սա անիմաստ ակցիա է, որովհետև նիկոլիզմ աղանդի ներկայացուցիչների համար դա բացարձակապես միևնույնն է․ «Իրենք սոված էլ կմնան, իրենք տկլոր էլ կմնան, իրենք պատրաստ են իրենց երեխաներին որպես դեսերտ առաջարկել Նիկոլին ու նրա քաղաքական թիմին, որպեսզի նրանց բոլոր առումներով խժռեն։ Ինչ վերաբերում է հասարակության ադեկվատ հատվածին, ապա այս ամենը նրանց մոտ նողկանքից բացի որևէ այլ զգացում չի առաջացնում»։
Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ այս ճանապարհով Նիկոլ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, որ իր համար տարբերություն չկա և պատրաստ է անգամ իր յուրայիններին պատժել, եթե վերջիններս ներգրավված են կոռուպցիայի մեջ։ «Ընդամենը ուզում է ասի, որ ինձ համար տարբերություն չկա՝ օրինախախտը նախկի՞ն իշխանության ներկայացուցիչ է, թե՞ իմ։ Բայց ես նորից եմ կրկնում՝ հարց․ որտե՞ղից մարդկանց, ովքեր 6 տարի առաջ փաբերում 1000 դրամ պարտքով գարեջուր էին խմում, միլիոնավոր դոլարների ունեցվածք՝ առանձնատներ, անշարժ գույքեր և այլն։ Եթե ինչ-որ մեկն այս հարցին կպատասխանի, ապա երկրորդ սերիայում կարող են նոր ցիրկ-շիպիտո կազմակերպել»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան