Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 09:55 24-01-2022

Նախագահի հրաժարականը և քաղաքական անպատասխանատվության ավանդույթը

ՀՀ նախագահ Ա․ Սարգսյանի անսպասելի հրաժարականը շատ տարբեր արձագանքների արժանացավ սոցցանցերի հայկական տիրույթում, բայց գոնե այս պահի դրությամբ գրեթե չի խոսվում երկրի ղեկավարի հրաժարականի՝ որպես քաղաքական անպատասխանատվության, դրսևորման մասին։ Չնայած նման նախադեպ Հայաստանի հասարակությունն ունեցել է, երբ 2018 թվականին հրաժարական տվեց Ս․Սարգսյանը, ով այդ քայլով երկրի կառավարումը հանձնեց իր «ունակություններով» և գաղափարական հակահայկականությամբ իրեն անձամբ լավ հայտնի Ն․Փաշինյանին։ Ճիշտ է, Ս․ Սարգսյանին դրանից հետո մի քանի անգամ հարցրել են, թե ինչու նա, լավ իմանալով, թե ում է հանձնում պետության ղեկը և ինչ է լինելու հայկական երկու հանրապետությունների հետ, այնուամենայնիվ իշխանության բերեց Ն․Փաշինյանին։ Ս․ Սարգսյանը, ինչպես հայտնի է, տվել է հիմնականում այն պատասխանը, որ ինքն իշխանությունն իրականում հանձնել է Կ․ Կարապետյանին։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ 2018 թ․իշխանափոխության ժամանակ խիստ որոշիչ էր Ս․Սարգսյանի «Նիկոլը ճիշտ է, ես սխալ» արտահայտությունը, որից հետո Կ․ Կարապետյանը, բնականաբար, իշխանություն պահելու կամ վերցնելու որևէ շանս չուներ։ Այնուամենայնիվ, նրան իշխանություն հանձնելը Ս․Սարգսյանի հրաժարականի զուտ իրավական կողմն է, մինչդեռ պետությունը իրեն լավ հայտնի Ն․ Փաշինյանին հանձնելու քաղաքական պատասխանատվության հարցը մնացել է բաց և անպատասխան։

Հիմա էլ՝ Արմեն Սարգսյանի հրաժարականը, որը նույնպես այդ նույն՝ քաղաքական անպատասխանատվության շարքից է։ Եթե նա հրաժեշտի տեքստում նշում է, որ չունի գործընթացների վրա ազդելու գործիքներ, ապա հարց է առաջանում առ այն, թե արդյոք նա ցանկացել է սահմանադրական փոփոխությունների միջոցով ունենալ անհրաժեշտ միջոցներ և ստացել մերժում։ Հանրությանը նման նախաձեռնության մասին, կարծես թե, ոչինչ հայտնի չէ։ Դեռ ավելին, բոլորովին վերջերս Ն․Փաշինյանն ինքը խոսեց այն մասին, որ անհրաժեշտ է նախագահին փոխանցել որոշ գործառույթներ։ Ի՞նչ է ստացվում․Ա․ Սարգսյանը հրաժարական է տալիս՝ իմանալո՞վ, որ շուտով ՀՀ նախագահին տրվելու են նոր գործառույթներ։

Լավ, նույնիսկ եթե չեն տրվելու, կամ տրվելու դեպքում այդ նոր գործառույթներն իրականում թակարդ են սպասվող զիջումների կամ միջազգային ինչ-ինչ գործընթացների համատեքստում․ ու՞ր մնաց քաղաքական պատասխանատվությունը, սեփական երկրի ճակատագրով ապրելը, հատկապես եթե հրաժարականում խոսվում է արտաքին քաղաքականության արմատական գործընթացների մասին։ Մնալը, դիմանալը և պայքարելն այլևս շարքային քաղաքացու մենաշնո՞րհն է։ Այն քաղաքացու, ում հարկերով չորս տարի Ա․Սարգյսանն ապրեց կիսաստվածի կարգավիճակո՞ւմ։ Լավ, բոլորն էլ հասկանում են, որ պատասխանատվությունը և բարոյականությունը վաղուց արդեն ռոմանտիզմի կատեգորիաներից են և որ ռոմանտիզմի և պրագմատիզմի պայքարում վերջինս հաղթել է։ Բայց բոլորը նաև գիտեն, որ տղամարդու համար պայքարը եղել և մնում է կյանքին իմաստ հաղորդողը, բոլոր դարերում տղամարդը պայքարել է հարազատ ընտանիքը, բնակավայրը, երկիրը, նույնիսկ գաղափարը պաշտպանելու համար։ Դե, Ա․Սարգսյանի պարագայում, երևի, տղամարդը տղամարդ չէ, կամ երկիրը հարազատ չէ։ Ի դեմս նրա հրաժարականի կրկին գործ ունենք Հայաստանում քաղաքական անպատասխանատվության դրսևորման և այդ ինստիտուտի արմատավորման հետ։

Ամենից շատ դիտված

00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
15:50 Իրավիճակը Ոսկեպարում և Կիրանցում․ ՈւՂԻՂ
19:55 Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը․ ՈւՂԻՂ
19:22 Լարված իրավիճակ՝ Տավուշում. քաղաքացիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը. ՈւՂԻՂ
17:30 Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև
19:41 Ձեզ զգուշացնում եմ, չեմ թողնելու, որ այստեղ ճանապարհ փակվի․ ոստիկանը՝ Բագրատ Սրբազանին
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
13:23 Լարված իրավիճակ` Երևան-Սևան ճանապարհին. քաղաքացիները փակել են այն. ՈւՂԻՂ
16:15 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
00:00 Շուրջ 10 հոգի բերման է ենթարկվել․ գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցում է․ Բագրատ Սրբազան