Մերձավանի ողբերգությունը ՔՊ-ի անպատասխանատվության դրսևորումն է. ահազանգը հնչել էր. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցները դարձան այս տարվա ամենասարսափելի դեպքերից մեկը։ Այդ օրը սպանվեց համայնքի այն ժամանակվա ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։
Դեպքից հետո մեղադրյալի աթոռին հայտնվեցին 14 անձինք։ Նրանցից միայն մեկին՝ Արմեն Ղազարյանին, ով առավել հայտնի է «Ֆազ» մականվամբ, կալանավորեցին։ Մյուսները, չնայած ծանր մեղադրանքներին, մնացին ազատության մեջ»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները շարունակում են բուռն քննարկվել իշխող թիմում, վերլուծություններ եւ եզրահանգումներ են արվում։ Պատմում են, որ իրենց քվեարկության արդյունքները հատկապես ծանր են տարել Ալեն Սիմոնյանը, որը չնայած անցել է վարչության կազմ, բայց 11-րդն է` զիջում է Վահագն Ալեքսանյանին ու Հայկ Կոնջորյանին, որին ինքն է ժամանակին ՔՊ բերել, նաեւ՝ Արսեն Թորոսյանին:

Մյուս ծանր տանողը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն է, որը նախօրեին չէր մասնակցում վարչության հին կազմով նիստին։ Պարզվում է՝ թիմում անսպասելի չեն եղել Ալխաս Ղազարյանի ձայները, նա կանանցից ամենաշատ ձայնն է ստացել՝ 513 քվե»:

Այս և օրվա մամուլի մյուս ուշագրավ հրապարակումները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան