Երևան +14°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:59 22-01-2022

Պրիյանկա Չոպրան և Նիք Ջոնասը ծնողներ են դարձել. երեխային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը

Հնդիկ դերասանուհի, ֆոտոմոդել Պրիյանկա Չոպրան և ամերիկացի երգիչ, դերասան Նիք Ջոնասը առաջին անգամ ծնողներ են դարձել։ Այս մասին Չոպրան գրել է իր Instagram-ում։

Նա նշել է, որ երեխային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։

«Մենք խնդրում ենք, որ հարգեք մեր անձնական տարածքը մեզ համար այս հատուկ ժամանակահատվածում, որպեսզի կարողանանք կենտրոնանալ մեր ընտանիքի վրա: Շատ շնորհակալ եմ»,- գրել է հայտնի դեմքը սոցցանցում։

Ինչպես հաղորդում է TMZ-ը՝ հղում անելով աղբյուրներին, երեխան ծնվել է անցած շաբաթ Հարավային Կալիֆոռնիայի հիվանդանոցում։ Զույգը դուստր է ունեցել, նրա անունը դեռ չի հաղորդվում։