copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:12 22-01-2022

Սևանի հոգեկան առողջության կենտրոնում կիրառվել է սառը ջրով թրջված սավանով փաթաթում

2018-ին ես հրապարակել էի հատուկ արտահերթ զեկույց՝ այս ոլորտում տարիներով կուտաված խնդիրների վերաբերյալ։ Այս զեկույցը նպատակ ունի ցույց տալու, թե ինչ է փոխվել 2017-2021 թվականների ընթացքում։ Ցավոք, մեծ հաշվով, գործնականում վիճակը նույնն է՝ սկսած կառավարության մակարդակով ոչ ճիշտ պետական քաղաքականությունից մինչև անփույթ վերաբերմունք, անուշադրություն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով հոգեբուժարաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ արտահերթ զեկույցը։

Նա հայտնեց, որ 2021-ին այցելել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։ Նրա խոսքով՝ եղած դրական փոփոխությունները դրվագային։

«Հագեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել, չկան այս հարցին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտային վեր հանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակներում և պատշաճ հսկողություն իրականացնել՝ անկախ գերատեսչական ենթակայությունից»,- ասաց նա։

Թաթոյանի դիտարկմամբ՝ գլխավոր խնդիրը շարունակում է մնալ այն, որ ՀՀ-ում հոգեկան առողջապահությունը կենտրոնացած է հիվանդանոցային հաստատություններում, և գոյություն չունեն համայնքահեն ծառայություններ։

«Պացիենտները երկարաժամկետ ստացիոնար բուժման ընթացքում գտնվում են հոգեբուժարաններում ու այդ կերպ մեկուսանում են ընտանիքներից, շրջապատից և հասարակությունից։ Նրանց օգնությունը և սպասարկումը չպետք է սահմանափակվի միայն հոգեբուժարաններով, նրանց պետք է հասանելի լինեն այլընտրանքային իրական ծառայություններ»,- ասաց ՄԻՊ-ը։

Անդրադառնալով հարկադիր բուժման վերաբերյալ խնդիրներին՝ Թաթոյանը հայտարարեց, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում պահվել է 402 անձ, նրանցից ընդամենը 8-ի նկատմամբ է կիրառված եղել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, մնացած 394 պացիենտների փաստաթղթերում նշված է եղել, որ նրանք այնտեղ գտնվում են սեփական կամարտահայտությամբ և ստանում են հոժարակամ բուժում։

«Իրականում, մեր հանդիպումները ցույց են տվել բոլորովին հակառակը, մարդիկ մշտապես հակադրվել են և նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ, բայց փաստաթղթերից ստացվում է, թե հոժարակամ են այնտեղ գտնվում։ Անգամ վեր ենք հանել միևնույն անձի՝ իրարից էականորեն տարբերվող ստորագրություններ, սա լուրջ կասկածների տեղիք է տալիս, որ մարդիկ ստորագրել են փաստաթղթեր՝ առանց իմանալու, թե ինչ փաստաթղթեր են ստորագրել»,-ասաց նա՝ նշելով, թե այս պատկերն արձանագրել են ոչ միայն Սևանում, այլև Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում։

ՄԻՊ-ի խոսքով՝ հոգեբուժարաններում լուրջ խնդիրներ կան ֆիզիկական զսպման միջոցների հարցում։ «Դրանք ներգործության միջոցներն են։ Գործնականում արձանագրել ենք դեպքեր, երբ տարբեր հոգեբուժարաններում կիրառվել են օրենքով չնախատեսված մեխանիկական միջոցներ։ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում կիրառվել է «չոր փաթաթում» և «թաց փաթաթում»։ Վերջինս իրենից ներկայացնում է սառը ջրով թրջված սավանով փաթաթում, նման պրակտիկան խիստ անթույլատրելի է, Վարդենիսի տուն-ինտերնատում նույնպես կիրառվում են սավանի կտորներ, որոնք դժվարությամբ են արձակվում»,- հայտարարեց Թաթոյանը։

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
12:12 Մեզ հետ ուլտիմատումով չխոսաս, այ տղա. քաշքշուկ` Երեւան-Գյումրի ճանապարհին
18:23 «Կեռան թագուհու Ավետարանը»․ տեղի ունեցավ Էմմա Չուգասզյանի գրքի շնորհանդեսը
13:40 Շիրա՛կ, ոտքի՛ կանգնիր. քայլերթ` հանուն հայրենիքի