Արտաքին 4 տարի առաջ - 18:58 21-01-2022

Պոլսահայ գործիչները ողջունում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, թուրքական «Hürriyet» լրատվական կայքում հրապարակված հոդվածում ներկայացվել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչների վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ներկայացվել են մասնավորապես Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի, գործարար Տիգրան Գյուլմեզգիլի, լրագրող Երվանդ Տանձիկյանի, ինչպես նաև համայնքային գործիչ Թորոս Ալջանի կարծիքները հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ:

Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը թեմայի վերաբերյալ ասել է հետևյալը. «Պետք է ընդունենք, որ արժեքավոր են բոլոր այն քայլերը, որոնք ինչպես ներդրումային, այնպես էլ մշակութային տեսանկյունից կառողջացնեն հարուստ պատմություն ունեցող երկու հարևան երկրների հարաբերությունները: Պոլսահայերի համար չափազանց կարևոր է, որ հարաբերությունները օրեցօր բարելավվեն, որպեսզի երկու հասարակությունները միմյանց ճանաչեն, կարողանան միասին աշխատել, ներդրումներ անել և այս ուղղությամբ հարուստ մշակութային արժեքները մեկ գետնի վրա հանդիպեն»:

Իր հերթին Քարագյոզյան հիմնադրամի դպրոցների խորհրդի նախագահ, գործարար Տիգրան Գյուլմեզգիլը նշել է. «Թուրքիան արդեն այս պահից սկսած Հայաստանին ամեն հարցում պետք է ձեռք մեկնի: Թուրքիան Հայաստանի համար պետք է մեծ եղբոր պես լինի (հովանավորություն անի): Շատ լավ զարգացում է»:

Իսկ ահա «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Երվանդ Տանձիկյանն ասել է. «Թռիչքների մեկնարկն ինձ մոտ լավատեսություն է առաջացրել: Պետք է սահմանները բացվեն, դիվանագիտական հարաբերություններն էլ՝ կարգավորվեն: Սա պետք է առաջին քայլը լինի: Հարաբերությունները պետք է էլ ավելի ընդլայնվեն»:

Թուրքիայի փոքրամասնությունների հիմնադրամների անդամ Թորոս Ալջանի կարծիքն էլ այսպիսինն է. «Դրական և ուշացած քայլ եմ համարում: Հուսով եմ, որ խաղաղության մթնոլորտը կվերադառնա։ Առանց պատերազմների նոր բարեկամության դուռը կբացվի»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան