Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել, գրում է MakaryanNews-ը։
Ըստ տեղեկությունների՝ լողավազանում լողացող երեխաներ են վատացել, և շտապօգնությունը առաջին բուժօգնություն է ցուցաբերել նրանց: Ներսում տարածված խոսակցությունների համաձայն՝ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել է, սկսել են խեղդվել:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, որից հետո ակումբը վերաբացվել էր և ստացել «Երևան Ուելնես Սենթր» անվանումը։
«Երևան Վելնես» մարզաառողջարարական համալիրից ավելի ուշ ԶԼՄ-ներին հայտնել են, որ ջրի մեջ քլորի չափաբաժինը շատ է եղել, երեխաների ինքնազգացողությունը մի պահ վատացել է, շտապօգնություն են կանչել, որ առաջին բուժօգնություն ցույց տան։ Բայց անգամ դրա կարիքը չկար, բոլորը լավ են, իրենց լավ են զգում, ոչ ոք չի հոսպիտալացվել: