Ներքին 4 տարի առաջ - 18:31 21-01-2022

ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածուն Արման Թաթոյանի խոսքերը որպես իրենն է ներկայացնում

Ազգային Ժողովում այսօր Մարդու իրավունքների պաշտպանի ՔՊ-ի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը հայտարարեց, որ «Որևէ դեպքում ՄԻՊ-ը չպետք է ընկալվի որպես պետությունից օտարված և պետության դեմ պայքարի դուրս եկած մարմին»։

Բանն այն է, որ այ խոսքերը պատկանում են ՄԻՊ Արման Թաթոյանին, նա 2015 թվականին ասել է․ «Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի հետևողական, պետք է ընկալվի ոչ թե որպես պետությունից օտարված և հենց այդ նույն մղումով պետության դեմ պայքարի դուրս եկած մարմին, այլ անյպիսի սուբյեկտ, որը լրացնելով պետական ինստիտուտների համակարգը և վեր լինելով գերատեսչական որևէ շահից՝ կոչված է նպաստելու մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի ուղեղացմանը»։

Քրիստինե Գրիգորյանի այս «սեփական» մտքի մասին գրառում է արել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան․ «Բոժը, Թաթոյանը ունի ժամանակի մեքենա ու 2016-ին գողացել ա ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուի 2022-ի ելույթի տեքստը»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները