Արտաքին 4 տարի առաջ - 17:09 21-01-2022

Bitcoin-ի արժեքը կես տարում հասել է նվազագույնի

Bitcoin կրիպտոարժույթի արժեքը ուրբաթ օրը՝ հունվարի 21-ին, նվազել է մինչև 38.536 դոլար: Սա ամենացածր գինն է 2021 թվականի օգոստոսի սկզբից։ Այս մասին են վկայում Coingecko-ի տվյալները։

Բացի դրանից, շուկայում զգալիորեն նվազել են նաև այլ կրիպտոարժույթների գնանշումները՝ Binance Coin, Cardano, Solano։ Ethereum կրիպտոարժույթը վաճառվում է 2900 դոլարով (-7,6%):

Այնուամենայնիվ, անկումը չի առնչվել սթեյբլքոիններին: Շուկայի երրորդ ամենամեծ թվային արժույթը՝ Tether-ը, աճել է 0,6%-ով, իսկ USD Coin-ը՝ 0,9%-ով։

Նշվում է, որ շուկայի ընդհանուր կապիտալիզացիան մեկ օրում նվազել է 7,1%-ով և կազմել 1,95 տրլն դոլար:

Ինչպես նշում է CNBC-ն, Nasdaq ֆոնդային ինդեքսը նվազել է մոտ 5%-ով, իսկ S&P 500-ն արդեն երրորդ շաբաթն անընդմեջ անկում է ապրում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից