Արտաքին 1 տարի առաջ - 15:03 19-03-2025

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ հասել է ռեկորդային նվազագույնի

Թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է ավելի քան 11%-ով՝ հասնելով ռեկորդային նվազագույնի։ Այս ամենը տեղի է ունենում Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ կապված իրավիճակի ֆոնին, որի դեմ կոռուպցիայի և ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքներ են առաջադրվել, գրել է Bloomberg-ը։

Նշենք նաև, որ մեկ դոլարը վաճառվել է 41,1 լիրայով։ Borsa Istanbul 100 ֆոնդային ինդեքսն էլ ընկել է 6,9%-ով, ինչի պատճառով բաժնետոմսերի առևտուրը դադարեցվել է:

Հավելենք, որ կիրակի նախատեսվում էր հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում ձերբակալված Իմամօղլուին որպես նախագահի թեկնածու առաջադրել Թուրքիայի Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել