Արտաքին 4 տարի առաջ - 17:59 19-01-2022

Հրանտ Դինքի սպանության գործը կոծկվում է. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործը կոծկվում է։ Նա ընդգծել է, որ այդ սպանության գործը բացահայտելու համար քաղաքական կամք է հարկավոր, փոխանցում է ermenihaber-ը:

«Ցավոք, 15 տարի է՝ դատապարտված ենք ապրելու առանց Հրանտ Դինքի, ով շարունակ քարոզում էր միասին ապրել»,- հայտարարել է Փայլանը խորհրդարանում։

«Այդ օրերին պետության ներսի խավարը որոշել էր լռեցնել Հրանտ Դինքին, և 2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց կազմակերպված հանցագործությամբ։ Ապանություն, որին մասնակից է եղել պետությունը»,- ասել է պատգամավորը և ընդգծել, որ թուրքական պետությունն այդպես էլ չի առերեսվել իր ներսի խավարին։

Փայլանը նաև անդրադարձել է ամիսներ առաջ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ ուղիղ եթերում արած հայտարարությանը, որից ենթադրվում էր, որ Հրանտ Դինքի գործով դատապարտված Էրհան Թունջելը կապ ունի թուրք հայտնի քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերի հետ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի