copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 18:00 17-11-2023

Հրանտ Դինքի կինը մեկնաբանել է ամուսնուն սպանողի ազատ արձակման լուրը

2007-ին Ստամբուլում սպանված «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքն անդրադարձել է նոյեմբերի 16-ին իր ամուսնուն սպանած հանցագործի ազատ արձակման որոշմանը:

Նա թեմայի շուրջ հեռախոսազրույց է ունեցել թուրքական ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (HEDEP) Վանի պատգամավոր Փերվին Բուլդանի հետ:

Բուլդանը հայտնել է, որ նրանք կիսում են Ռաքելի վիշտը, որից հետո էլ Դինքի կինն ասել էր. «Դու էլ ես նույն ցավերն ապրել: Այդ իսկ պատճառով մենք մեկս մյուսին կհասկանանք: Ես ամենից շատ տխրում եմ, որ նրանք մի գառ էլ մորթեցին: Ես ոչ մի կասկած չունեմ նրանում, որ դուք իմ կողքին եք, ես դա զգում եմ»:


Հեռախոսազրույցի հետ կապված հաղորդագրություն է տարածել նաև «HEDEP» կուսակցության մամուլի ծառայությունը, որտեղ նշվել է, որ կուսակցությունը մշտապես լինելով Դինքի ընտանիքի կողքին՝ կիսում է նրանց ցավը, ինչպես նաև որշումը համարում անընդունելի:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը 16 տարի ազատազրկումից հետո ազատ է արձակվել՝ բանտում ցուցաբերած «լավ վարքագծի» համար: