Արտաքին 4 տարի առաջ - 22:01 18-01-2022

ՆԱՏՕ-ն «Գազպրոմին» մեղադրել է եվրոպական գազի շուկան մանիպուլյացիայի ենթարկելու մեջ

Ռուսական «Գազպրոմը» զբաղվում է Եվրամիությունում գազի գնի մանիպուլյացիայով։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Ես, անշուշտ, ի գիտություն եմ ընդունել Միջազգային էներգետիկ գործակալության Ֆաթիհ Բիրոլի հայտարարությունը, որ Եվրոպա ռուսական գազի մատակարարումների զգալի անկում է գրանցվել մի միջավայրում, որտեղ Ռուսաստանը կարող է զգալիորեն ավելացնել արտահանումը, եթե ցանկանա: Սա գազի շուկայի մանիպուլյացիա է»,- հայտարարել է նա՝ պատասխանելով «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ լրագրողների հարցերին։

Նախօրեին Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը «Գազպրոմին» մեղադրել էր «եվրոպական էներգետիկ շուկայում արհեստականորեն լարվածություն» ստեղծելու մեջ։ Ըստ ՄԷԳ-ի ղեկավարի՝ Ռուսաստանը կարող է գազամատակարարումը մայրցամաք ավելացնել առնվազն մեկ երրորդով։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ ռուսական գազի պաշարները հսկայական են, դրա հետ կապված՝ կարելի է ավելացնել վառելիքի մատակարարումները Եվրոպա, բայց դա ներդրումներ է պահանջում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը