Երևան +12°
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 11:54 18-01-2022

Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից

Հայաստանը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից:

Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ՀԱՕԿ-ին տեղեկացրել է Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին հայաստանցի չորս մարզիկների մասնակցության մասին:

Համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին, Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:

Հիշեցնենք, որ օլիմպիական արտոնագիր ունի նաև մեր Թինա Կարապետյան -Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը: