Երևան +16°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:50 17-01-2022

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով, այնուհետև նույնքանով կնվազի

Մայրաքաղաքում հունվարի 18-ին, 20-ի ցերեկը, 21-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մարզերում հունվարի 18-ին, 21-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կբարձրանա 10-12 աստիճանով, 21-ի գիշերը նույնքանով կնվազի:

Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: