Արտաքին 4 տարի առաջ - 12:12 17-01-2022

Դոլինան պատմել է, թե ինչպես է Պուտինը ձայնակցել իրեն «Եղանակը տանը» երգի կատարման ժամանակ

Ռուսաստանցի հայտնի երգչուհի Լարիսա Դոլինան պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա է եղել իր համերգին և ձայնակցել է իրեն՝ հանդիսատեսի հետ միասին։

66-ամյա Լարիսա Դոլինան նշել է, որ դա տեղի է ունեցել Սոչիում, իր համերգներից մեկի ժամանակ։ Երգչուհին հիշել է, որ Պուտինը մի փոքր ուշացել է, բայց փոխարենը հանդիսատեսի հետ ձայնակցել է իրեն «Եղանակը տանը» հիթի կատարման ժամանակ։

«Նա սովորական մարդ է, ինչո՞ւ պետք է չանի դա», ասել է Դոլինան և հավելել, որ Ռուսաստանի ղեկավարը բազմիցս հրավիրել է իրեն և սաքսոֆոնահար Իգոր Բուտմանին՝ ջազ լսելու։ Նրա խոսքով, իրենց օգնությամբ «Վլադիմիր Վլադիմիրովիչը սիրահարվել է ջազին»։

Դոլինան նաև հիշել է. «Մենք նույնիսկ փոքրիկ հյուրասիրության ենք մասնակցել, նա ակորդեոնի նվագակցությամբ շատ գեղեցիկ երգեց «Ազատ Նևայի վրայի քաղաքը» երգը»։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է