Արտաքին 4 տարի առաջ - 09:08 17-01-2022

Զինված ավազակները 100 միլիոն ռուբլի են հափշտակել Գրադսկիի այրուց

Հունվարի 16-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Նարո-Ֆոմինսկի մայրուղու վրա չարագործները հարձակվել են կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկիի այրու վրա։ Օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի 225-րդ կիլոմետրին նրանք ՃՏՊ են բեմադրել, որպեսզի կանգնեցնեն Մարինա Կոտաշենկոյի ավտոմեքենան։

Ըստ ռուսական Հինգերորդ ալիքի, երեք զինված տղամարդ նստել են կնոջ ավտոմեքենան և ստիպել նրան տուն վերադառնալ և գումարը տալ իրենց։ Հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ վնասը գնահատվում է 100 մլն ռուբլի։ Կողոպուտը կատարվել է ցերեկը, սակայն Կոտաշենկոն ոստիկանություն է դիմել միայն երեկոյան։

Մարինա Կոտաշենկոն ձեռնպահ է մնում մեկնաբանություններից։ Սակայն հայտնի է, որ նա չի տուժել։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ