Երևան +15°
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 19:22 15-01-2022

Գերմանիայում հայտարարել են «Օմիկրոն» շտամի վտանգավորության մասին

Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաութերբախը հայտարարել է, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը մեծ վտանգ է ներկայացնում ԳՖՀ-ի առողջապահական համակարգի համար։ Այս ամենը պայմանավորված է հանրապետության պատվաստված բնակչության կառուցվածքի առանձնահատկություններով։

Ելույթ ունենալով Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում՝ նա ընդգծել է, որ հետազոտության լավատեսական արդյունքները, ըստ որոնց, այս տարբերակը պակաս վտանգավոր է, քան «Դելտա»-ն, դժվար թե վերաբերեն Գերմանիային։

Նրա խոսքով, Գերմանիայում հատկապես մեծ է չպատվաստված տարեցների թիվը ։ Նրանցից շատերը, ուղեկցող հիվանդությունների պատճառով, COVID-19-ով վարակվելու դեպքում ավելի հաճախ են հիվանդությունը ծանր տանում։

Լաուտերբախը հավելել է, որ հենց այդ պատճառով է, որ օմիկրոնը կարող է լուրջ բեռ ստեղծել հանրապետության առողջապահական համակարգի վրա։ Այժմ նախարարությունն իր առաջնահերթ խնդիրն է համարում կանխել նոր շտամի հիվանդացության կտրուկ աճը։