Երևան +14°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:46 14-01-2022

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Ղազախստանում իրավիճակի շրջադարձի մասին

Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին դեռ վաղ է խոսել, սակայն շրջադարձային պահ է եկել։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Ինչպես նշել է կազմակերպության ներկայացուցիչը, շաբաթ օրը՝ հունվարի 15-ին, Ղազախստանի մի շարք շրջաններում կչեղարկվի արտակարգ դրությունը։ Զասը նշել է, որ երկրի բնակավայրերը կվերադառնան բնականոն կյանքին։

Մեկ օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր Ղազախստանում խաղաղապահ գործողության ավարտի մասին։ Ինչպես նշել է Զասը, ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերումը հանրապետությունից կտևի տասն օր։ Նա նշել է, որ ներկայումս Ղազախստանի իշխանությունները ինտենսիվ զտումներ են իրականացնում՝ բացահայտելով և կալանավորելով ծայրահեղականներին և անկարգությունների մասնակիցներին։ Զասը միաժամանակ ընդգծել է, որ ձերբակալություններն իրականացնում են բացառապես Ղազախստանի իրավապահ մարմինների աշխատակիցները։

Ձեզ գուցե հետաքրքրի