Դատավորների միության նախագահ է ընտրվել Ալեքսանդր Ազարյանը
20:07 14.01.2022

Դատավորների միության նախագահ է ընտրվել Ալեքսանդր Ազարյանը



Դատավորների միության նախագահ է ընտրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

Հիշեցնենք, որ Դատավորների միության նախագահի պաշտոնի համար հավակնող թեկնածուները երկուսն են եղել՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որը դատավորների շրջանում մեծ հեղինակություն է վայելում և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, որը Գագիկ Ջհանգիրյանի մտերիմն է։

Ըստ տեղեկությունների՝ Ալեքսանդր Ազարյանը միության նախագահ է ընտրվել ձայների ճնշող մեծամասնությամբ. նրա օգտին քվեարկել է 139 դատավոր, Ելիզավետա Դանիելյանի օգտին՝ 44։