Նուր-Սուլթանին ցանկանում են վերադարձնել նախկին անվանումը
copy image url

Նուր-Սուլթանին ցանկանում են վերադարձնել նախկին անվանումը

Արտաքին 3 տարի առաջ - 12:25 14-01-2022

Ղազախստանի Հանրապետությունում ստորագրահավաք են սկսել երկրի մայրաքաղաքին նախկին՝ Աստանա անվանումը վերադարձնելու նպատակով, հաղորդում է Ղազախստանի հեռագրային գործակալությունը։

Խնդրագրի տեքստում նշվում է, որ 2019 թվականին Աստանայի անվանափոխությունը բացասաբար է ընկալվել հասարակության կողմից, և բնակիչներն առօրյայում օգտագործում են քաղաքի նախկին անվանումը։

Ակտիվիստները նաև քաղաքի տեղական իշխանություններից պահանջել են վերանվանել Նազարբաևի անունը կրող փողոցները՝ տալով «Ղազախստանի պետականությունը, միասնությունն ու անկախությունը ընդգծող» չեզոք անուններ։ Նրանք, մասնավորապես, խնդրել են Ալմա-Աթայի Նազարբաևի պողոտան վերանվանել Հանրապետության պողոտա։