copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:40 14-01-2022

Տոկիոյում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն նոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հունվարի 14-ին ԿԺԴՀ-ն կատարկել Է, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի արձակում Ճապոնական ծովի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել Է Ճապոնիայի ափամերձ պահպանությունը։

Yonhap գործակալությունը, վկայակոչելով Հարավային Կորեայի զինվորականներին, ավելի վաղ հայտնել Է, որ ԿԺԴՀ-ն արձակել Է չճանաչված արկ Ճապոնական ծովի ուղղությամբ:

ԿԺԴՀ-ի արձակած հրթիռը, ենթադրաբար, արդեն ընկել Է, հայտնել Է Ճապոնիայի ափամերձ պահպանությունը: Այն Ճապոնական ծովի ջրատարածքում գտնվող նավերին հորդորում Է հրթիռի բեկորները հայտնաբերելու դեպքում չմոտենալ դրանց: Ճապոնիայի նախարարների կաբինետը և պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել են Փենյանի հրթիռային արձակման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: