Երևան +14°
Արտաքին 2 տարի առաջ - 10:35 14-01-2022

Դատավորը քննության տակ է հայտնվել բանտարկյալին համբուրելու համար

Արգենտինացի դատավորը քննության տակ է հայտնվել ոստիկանի սպանության համար դատապարտվածին համբուրելու համար, գրում է Daily Mail-ը։ Հաղորդվում է, որ կինը նաև փորձել է հասնել իր սիրելիի դատավճռի մեղմմանը։

Չուբուտ նահանգի դատավոր Մարիել Սուարեսի և Քրիստիան Բուստոսի համբույրը ֆիքսվել են բանտում տեղադրված տեսախցիկները, որտեղ իր պատիժն է կրում տղամարդը։ Կինն ընդգրկված է դատավորների կոլեգիայի կազմում, որը որոշում է, թե արդյոք արգենտինացին պետք է ցմահ ազատազրկման դատապարտվի 2009թ.-ին կատարած ոստիկանի սպանության համար:

Միջադեպից մեկ շաբաթ առաջ Սուարեսը քվեարկել է, որ Քրիստիանն արժանի է ներողամտության և փորձել է հասնել դատավճռի մեղմմանը: Համբույրի կադրերի հրապարակումից հետո Մարիելը մեկնաբանել է իրավիճակը. «Ես այդ մարդու հետ որևէ հարաբերություն չունեմ, բացի աշխատանքայինից: Մենք գաղտնի բանակցություններ ենք վարել, մոտակայքում մարդիկ էին կանգնած, ուստի մենք մոտիկից էինք շփվում»,- ասել է դատավորը։

Նահանգի գերագույն դատարանը Սուարեսի գործով հետաքննություն է սկսել։ Բուստոսը դատապարտվել է ցմահ ազատազրկման։