copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:57 13-01-2022

Լուկաշենկոն հայտնվել է տհաճ իրավիճակում՝ փորձելով ծաղիկներ նվիրել տղամարդուն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնվել է անհարմար իրավիճակում, քանի որ փորձել է ծաղիկներ նվիրել առանց ձեռքերի տղամարդուն։ Միջադեպը նկարահանվել և հրապարակվել է «Բելառուսն այժմ» Տելեգրամ ալիքով։

Ըստ ամենայնի, տեսանյութն արվել է հունվարի 11-ին՝ Բելառուսի հոգևոր վերածննդի համար մրցանակների հանձնման ժամանակ։ Կադրերում երևում է, թե ինչպես է Լուկաշենկոն, փոքրիկ աղջկանից ծաղկեփունջը վերցնելով, գնում սայլակում նստած տղամարդու մոտ և նրան տալիս ծաղիկների փունջ, որը տղամարդը չի կարողանում վերցնել։

Ծաղկեփունջն ի վերջո վերցնում է մեկ այլ տղամարդ, որը կանգնած էր սայլակի կողքին: Անհարմար իրավիճակը բելառուսական լրատվամիջոցներում չի ներառվել արարողության տեսանյութում։