Երևան +12°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:06 13-01-2022

COVID-ը դառնում է էնդեմիկ հիվանդություն. ԱՀԿ

COVID-19-ը գնալով ավելի ու ավելի է էնդեմիկ (տեղային) գծեր ձեռք բերում։ Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների բաժանմունքի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկխովը։

Կորոնավիրուսը համավարակի սկզբից ի վեր լուրջ փոփոխություններ է կրել, որոնք, ԱՀԿ ներկայացուցչի խոսքով, «նույնիսկ չեն հերքվում»: Միաժամանակ 100-տոկոսանոց հավանականությամբ դեռ հնարավոր չէ նոր հատկության մասին պնդել։

Այս պահին համավարակը «ամենաբուռն» շրջանում է. մասնավորապես աճում է հիվանդացության մակարդակը, դրա հետ մեկտեղ՝ երկրների առողջապահական համակարգերի ծանրաբեռնվածությունը։

Բացի դրանից, կորոնավիրուսը հաճախ ենթարկվում է մուտացիայի, ուստի դժվար է կանխատեսել համավարակի զարգացումը։ Այդ թվում նաև այն ​​պատճառով, որ տարբեր երկրներ տարբեր կերպ են պայքարում համավարակի դեմ։ «Այստեղ չկա այնպիսի կանխատեսելիություն, ինչպիսին գրիպի և այլ տիպիկ սեզոնային վարակների դեպքում է: Միգուցե մենք կհասնենք դրան, բայց մենք դեռ չենք հասել»,- եզրափակել է Վան Կերկխովը: