Նիկոլ Փաշինյանն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը անդրադարձել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացին
14:51 13.01.2022

Նիկոլ Փաշինյանն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը անդրադարձել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացին



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Ղազախստանի նախագահը տեղեկատվություն է փոխանցել երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ:

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեության ավարտին և զորամիավորումների դուրս բերման գործընթացին:

Ձեզ նաեվ կհետաքրքրի