Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
14:38 13.01.2022

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ



Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Ինչպես հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը, Ղազախստանի նախագահը տեղեկություններ է հաղորդել երկրում կարգուկանոնը վերականգնելու վերջնական քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են՝ հաշվի առնելով ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի արդյունավետ գործողությունները:

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են հարցեր՝ կապված Ղազախստանի տարածքից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացի մեկնարկի հետ: