Երևան +14°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:18 13-01-2022

Արքայազն Էնդրյուին կանչել են ամերիկյան դատարան՝ մանկապղծության գործով

Արքայազն Էնդրյուն՝ Յորքի դուքսն ու Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի միջնեկ որդին, կկանգնի ամերիկյան դատարանի առաջ՝ Վիրջինիա Ջուֆրեի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով, հաղորդում է BBC հեռուստաալիքը։

Էնդրյուին կանչել են Նյու Յորքի Հարավային շրջանի դատարան՝ լսումների, այն ​​բանից հետո, երբ դատարանը հրաժարվել է մերժել նրա դեմ ներկայացված քաղաքացիական հայցը։

Ջուֆրեն արքայազն Էնդրյուին մեղադրում է բռնաբարության երեք դրվագում։ Առաջին անգա նա ստիպողաբար սեռական հարաբերություն է ունեցել արքայազնի հետ լոնդոնյան աշխարհիկ բարձր խավի ներկայացուցիչ Գիսլեն Մաքսվելի առանձնատանը, երկրորդ դեպքը տեղի է ունեցել ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի առանձնատանը, երրորդը՝ նրա մասնավոր կղզում։ Հայցվորն ընդգծել է, որ ենթադրյալ հանցագործության պահին ինքը եղել է 17 տարեկան։