copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:28 13-01-2022

Արոտավայրերի 80 տոկոսը չի օգտագործվում, դրա հիմնական պատճառը ճանապարհների բացակայությունն է․ Փաշինյան

Մեր ծրագիրն է Հայաստանի Հանրապետությունում առաջիկա հինգ տարվա ընթացքում 500 մանկապարտեզ կառուցել։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ հանձնարարել է ծրագրի մեջ փոփոխություն իրականացնել։

«Ըստ այդմ՝ համայնքներում մանկապարտեզների շինարարությունը կառավարությունը կհամաֆինանսավորի 70–80 տոկոս, այսինք սահմանամերձ համայնքներում 80 տոկոս, մյուս համայնքներում 70 տոկոս։ Բայց համայնքը այլ պարտավորություն էլ պետք է վերցնի, որ շահագործումից հետո մանկապարտեզի կարիքները պետք է հոգալ, խոսքը պահպանման ծախսերի, աշխատանքային ֆոնդի մասին է»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև դեպի արոտներ տանող ճանապարհի մասին։ «Այսօր Հանրապետությունում, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մեկ միլիոն հեկտարից ավելի արոտավայրեր կան, որոնց 80 տոկոսը չի օգտագործվում, և մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրա հիմնական պատճառը ճանապարհների բացակայությունն է, կամ նորմալ ճանապարհների բացակայությունն է և նաև խրախուսում ենք ծրագիր, որպեսզի ճանապարհային ցանց ձևավորվի դեպի արոտավայրեր, որպեսզի գնալ գալը ինքնարժեքի մեջ շատ մեծ բաղադրիչ չկազմի, ներդրումային հետքաքրքրություն առաջացնենք»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հաջորդ նորամուծությունը համարեց ինտերնետի մալուխներ անցկացնելու ծրագիրը։

Ամենից շատ դիտված