Երևան +19°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:08 13-01-2022

ՀԱՊԿ-ը պատրաստ է հաստատել Ղազախստանից խաղաղապահների դուրսբերման կարգը

ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստում, որը տեղի կունենա 2022թ.-ի հունվարի 13-ին, կհաստատվի Ղազախստանից կազմակերպության խաղաղապահ ուժերի դուրսբերման կարգը։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ կազմակերպությունը հայտարարել էր հունվարի 13-ին Ղազախստանից զորքերի դուրսբերման մեկնարկի մասին։ Ըստ ՀԱՊԿ-ի հաղորդման, խաղաղապահների դուրսբերման գործընթացը կտևի մոտ տասը օր։

ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները պետք է քննարկեն և հաստատեն հավաքական խաղաղապահ ուժերի դուրսբերման կարգը։ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով։