Երևան +19°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 19:38 12-01-2022

Վարչապետի արձագանքը համարժեք է և ճիշտ ժամանակին. Հակոբ Ասլանյան

Oragir.news-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, հայ-ղազախական բարեկամական խմբի անդամ Հակոբ Ասլանյանի հետ՝ Ղազախստանում կատարված իրադարձությունների, հայ-ղազախական հարաբերությունների և այնտեղ ներկայիս իրավիճակի հետ կապված։

Պատգամավորի խոսքերով՝ Ղազախստանի իշխանությունները միշտ արել են ամեն ինչ, որպեսզի այդ բազմազգ երկրում հայերն ունենան իրենց ուրույն դերը, որևէ սահմանափակում չունենան և օգտվեն բոլոր հնարավորություններից:

«Այս օրերին մշտական կապի մեջ ենք համայնքի մեր ղեկավարների, ներկայացուցիչների, հայ համայնքը ներկայացնող քաղաքական գործիչների հետ: Ղազախստանի խորհրդարանում մենք ունենք հայ պատգամավոր, որի հետ ևս մշտական կապի մեջ ենք, ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա իրավիճակը այս պահին, կարող եմ ասել՝ հանգիստ է, խնդրահարույց տեղեկություն կամ իրավիճակ այժմ չկա»։

Անդրադառնալով ՀԱՊԿ նախագահության կողմից զորախումբ ուղարկելուն՝ պատգամավորն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը համարում եմ համարժեք և ճիշտ ժամանակին:

«Ինչու եմ նման կերպ արտահայտվում, որովհետև պետք է որ տեղյակ լինեք՝ ՀԱՊԿ անդամ պետությունները ունեն հստակ պարտավորություններ: Եվ այս արձագանքը և Հայաստանի Հանրապետության պահվածքը պետք է դիտարկել որպես անհրաժեշտ պարտավորություն, որ մենք ստանձնել ենք՝ դառնալով ՀԱՊԿ անդամ երկիր: Լիահույս եմ, որ Ղազախստանում ստեղծված բարդ ճգնաժամը կհաղթահարվի հնարավորինս արագ, և մենք՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր, կնպաստենք, որ իրավիճակը կառուցողական լինի, ու մարդկանց կյանքը չվտանգվի»,- շեշտեց նա։

Այն հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը մեզ չօգնեց այն դեպքում, երբ թշնամին ներխուժել էր ՀՀ սուվերեն տարածք՝ ասաց, որ կարծում է, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները պարտավոր են կատարել իրենց ստանձնած պարտավորությունները բոլոր երկրների հանդեպ: Եթե ինչ-որ բան մեզ չի գոհացրել իքս փուլում, մենք պետք է դրա մասին խոսենք, բարձրաձայնենք և ՀԱՊԿ-ն այնպիսի համակարգ դարձնենք, որ բոլոր անդամ երկրները իրենց զգան պաշտպանված և ոչ թե հակառակը: Այսօրվա իրադարձությունները, որ տեղի են ունենում Ղազախստանում ու դրան Հայաստանի և մյուս երկրների արձագանքը, հենց դրա վկայությունն են: Այս պարագայում Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահությունը ստանձնած երկիր, առաջնային դեր ունի արձագանքման, կազմակերպման ու իրավիճակի շտկման գործում:

«Մենք ՀԱՊԿ-ի շրջանակներում ունենք ստանձնած պարտավորություններ մեր գործընկեր երկրների հանդեպ, ստացել ենք դիմում ՀԱՊԿ անդամ այլ գործընկերոջից, և Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն ունի կատարել այդ կազմակերպչական աշխատանքները և ունենալ ներդրում գործընկեր երկրի խնդրանքը կատարելու համար։ Ես չեմ ուզենա, որ ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները որևէ մեկը մեկնաբանի այլ երկրի ներքաղաքական կյանքին խառնվելու ու ինչ-որ գործողություններ կատարելու քայլ: Սա իրականության հետ որևէ կապ չունի: Մենք երկիր ենք, որը կատարում է իր ստանձնած պարտավորությունները գործընկեր երկրների հանդեպ»:

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
11:15 Գյումրիի քաղաքապետը իր կողմից արված հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս
08:57 Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ նիստից․ Հրապարակ
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
08:37 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ Հրապարակ
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։