Արտաքին 4 տարի առաջ - 16:47 12-01-2022

«Օմիկրոնով» կվարակվեն բոլորը, բայց պատվաստվածները թեթև կտանեն. ամերիկացի փորձագետ

ԱՄՆ Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ենթադրում է, որ վերջնարդյունքում ոչ ոքի չի հաջողվի խուսափել կորոնավիրուսի խիստ վարակիչ «օմիկրոն» շտամից, սակայն պատվաստված մարդիկ ավելի թեթև կտանեն այդ վարակը։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

«Օմիկրոնն» իր տարածման արդյունավետության անհավանական, աննախադեպ աստիճանով վերջնարդյունքում կգտնի գրեթե բոլորին»,- հեռուստաալիքը մեջբերում է Ֆաուչիի խոսքերը։

Փորձագետը ենթադրում է, որ պատվաստվածներին ևս չի հաջողվի խուսափել վարակից։

«Եվ հնարավոր է, որ նրանցից շատերը (...) շատ հավանական է, որոշ բացառություններով, դա բավականին լավ կտանեն, այն առումով, որ չեն հոսպիտալացվի և չեն մահանա»,- ասել է Ֆաուչին։

Ինֆեկցիոնիստը համոզված է, որ այս շտամի ամենածանր հետևանքները կկրեն չպատվաստված մարդիկ, որոնց «օմիկրոնը» կհասցնի «գլխավոր հարվածը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը