Արտաքին 4 տարի առաջ - 23:12 10-01-2022

Ռուսաստանը պահանջել է երբևէ Ուկրաինան և Վրաստանը չներառել ՆԱՏՕ-ի կազմում

ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը մնում է նույնը՝ ոչ Ուկրաինան, ոչ Վրաստանը չպետք է դառնան դաշինքի անդամ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ Ժնևում անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների արդյունքներով։

Նրա խոսքով` Մոսկվային անհրաժեշտ են ուժեղացված կոնկրետ երաշխիքներ, որ այդ երկու երկրները չեն ներառվի դաշինքի կազմում։

Ասուլիսում Ռյաբկովը նշել է, որ, ընդհանուր առմամբ, Ժնևում ԱՄՆ-ի հետ ՆԱՏՕ-ի չընդլայնման թեմայով բանակցություններում առաջընթաց չի գրանցվել։

Միևնույն ժամանակ, դաշինքի գործողությունների պատճառով Ռուսաստանի Դաշնությունը ստիպված է ուժեղացնել կրթական և ուսումնական գործունեությունը իր տարածքում։ Բայց ՆԱՏՕ-ի չընդլայնման հարցը առանցքային է Ռուսաստանի ազգային անվտանգության համար։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ