Նավթի գինը բարձրացել է և հասել գրեթե $82-ի՝ Ղազախստանում տիրող իրավիճակի պատճառով
copy image url

Նավթի գինը բարձրացել է և հասել գրեթե $82-ի՝ Ղազախստանում տիրող իրավիճակի պատճառով

Արտաքին 3 տարի առաջ - 16:18 10-01-2022

Նավթի համաշխարհային գները հունվարի 10-ի առավոտյան բարձրացել են՝ մատակարարումների խափանումների հետ կապված ներդրողների մտավախությունների պատճառով՝ պայմանավորված Ղազախստանում տիրող իրավիճակով: Այս մասին են վկայում լոնդոնյան ICE բորսայի տվյալները։

Մոսկվայի ժամանակով ժամը 8.32-ին Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 0,22%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով $81,93-ի։ WTI-ի փետրվարյան ֆյուչերսները նույնպես ցույց են տվել աճ. գինն աճել է 0,24%-ով՝ հասնելով $79,09-ի: