Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներն այս պահին ակցիա են իրականացնում ընդդեմ Առողջապահության նախարարության: Նրանց ծանուցել են, որ այս տարվանից ազատվել են աշխատանքից: Աշխատակիցների խոսքով, պաշտոնյաներին, տարբեր աշխատողների հավելավճար են տալիս Նոր տարուց առաջ, իսկ իրենց հավելավճարի փոխարեն ազատել են աշխատանքից: Նախնական ցուցակով խոսքը 80 աշխատակցի մասին է, որոնք ազատվել են աշխատանքից:
Ակցիայի մասնակիցների խոսքով, ղեկավարությունից ստում են, երբ ասում են, թե իրենց կտեղավորեն աշխատանքի այլ բուժհաստատություններում: Որոշ ցուցարարների խոսքով, իրենց՝ աշխատանքից ազատելը պայմանավորված է հիվանդանոցում քովիդի թվերի նվազմամբ։ Աշխատանքից ազատել են հիմնականում բուժքույրերի և սանիտարական բաժնի աշխատակիցներին՝ ասելով, որ հիվանդանոցում այդ հաստիքներն այլևս պետք չեն։
Այժմ ակցիայի մասնակիցներից 10-15 հոգի մտել են հիվանդանոց և զրուցում են տնօրինության հետ՝ հասկանալու իրենց հետագա անելիքները։