Ներքին 4 տարի առաջ - 21:37 02-01-2022

Ձյան հետևանքով տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար

Արդեն 1 ժամից ավելի է` արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատի վարչական տարածքում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, տեղացած առատ ձյան ու ճանապարհի չմաքրման հետևանքով տարբեր հատվածներում բախվել են 10-ից ավելի ավտոմեքենաներ, կան վիրավորներ։

Վթարների հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը ճանապարհի մեջտեղում են, մի քանիսն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտում։ Տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչները, սակայն վթարները այնքան շատ են, որ նրանք չեն հասցնում։

Այս դեպքում օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, սակայն ճանապարհը սպասարկող ճանշինականներից մինչև այս պահը ոչ ոք չկա։ Մի քանի ավտոմեքենաների անվադողերն էլ ամառային են։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին