Արտաքին 4 տարի առաջ - 14:23 30-12-2021

Ձերբակալել են այն տղամարդուն, որը ցանկացել է սպանել Բայդենին եւ Օբամային

Միացյալ Նահանգների իշխանությունները Այովայի նահանգում ձերբակալել են զինված տղամարդու, որը մտադրվել Է սպանել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին եւ այս երկրի նախկին ղեկավար Բարաք Օբամային, ինչպես նաեւ Facebook-ի (այժմ՝ Meta) հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Այդ մասին հաղորդել Է NBC հեռուստաալիքը:

Իշխանությունների տվյալներով, Կալիֆոռնիայում սուպերմարկետի 25-ամյա աշխատող Կաուչուա Բրիյոն Սյունը ձերբակալվել Է անցյալ շաբաթ եւ այժմ գտնվում Է բանտում: Իրավապահները տղամարդու ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են AR-15 հրացան, զինամթերք, լիցքավորված պահեստատուփ, զրահաբաճկոն եւ դեղարկղիկներ: Հայտնի Է, որ Սյուն իր տնից դուրս Է եկել դեկտեմբերի 18-ին, իշխանությունների խոսքով, «ուղիղ Սպիտակ տուն ուղեւորվելու մտադրությամբ… իշխանության գլուխ գտնվող մարդկանց սպանելու համար»:

Այդ մարդը հետաքննիչներին հայտարարել Է, որ կազմել Է «չար մարդկանց «սեփական ցուցակը», որոնց նա մտադրվել Է սպանել:

Ցուցակում, բացի Բայդենից, Օբամայից եւ Ցուկերբերգից, նաեւ նշվում Է Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիի ազգանունը, հաղորդում Է հեռուստաալիքը: Ներկայացված բողոքի համաձայն, Սյուն օգտագործել Է հեռախոսի քարտի հավելվածը եւ իր նշանակետ Է ընտրել հենց Սպիտակ տունը: Տղամարդը հետաքննիչներին ցույց Է տվել Սպիտակ տան տարածքի պատկերը, «ներառյալ ենթադրյալ «թույլ վայրը», որը նա հայտնաբերել Է հարձակմանը նախապատրաստվելու ժամանակ»:

«Նա հավելել Է, որ կալանքից ազատվելու դեպքում ինքն անհապաղ կշարունակի դեպի Սպիտակ տուն ուղին…եւ հնարավոր ամեն բան կանի, որպեսզի կատարի պլանը: Սյուն հայտարարել Է, որ չի պատրաստվում վերադառնալ Կալիֆոռնիա… քանի որ պլանավորում Է մեռնել՝ պայքարելով Սպիտակ տան չար դեւերի դեմ»,-ասվում Է դատական փաստաթղթում, որը մեջբերում Է հեռուստաալիքը: Իշխանությունները տղամարդուն մեղադրել են այն բանում, որ նա սպառնացել Է ԱՄՆ-ի նախկին նախագահին, նշում Է NBC-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին