Երևան +18°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:09 29-12-2021

Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսը 2022 թվականին կրկին զորավարժություններ կանցկացնեն

Ռուսաստանը և Բելառուսը համատեղ զորավարժություններ կանցկացնեն 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Բելառուսի տարածքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք դա կանցկացնենք տարեսկզբին, զինվորականները կպայմանավորվեն մարտին, փետրվարին, չգիտեմ՝ երբ կորոշեն»,- ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգում Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։

Մինչ այդ Լուկաշենկոն խնդրել էր չդադարեցնել համատեղ զորավարժությունները եւ շարունակել բելառուս զինվորականներին Ռուսաստանից գնված տեխնիկայի հետ աշխատելու ուսուցումը։

«Զորավարժությունների ընթացքը դադարեցնելու անհրաժեշտություն չկա: Ես գիտեմ, որ դուք և ձեր զինվորականները քննարկում են իմ առաջարկները Բելառուսի տարածքում զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ: Ես կցանկանայի, որ այդ որոշումները կայացվեն ձեր կողմից: Սա ի շահ բելառուս-ռուսական հարաբերությունների է»,- ասել է Լուկաշենկոն։

Մինչ այդ սեպտեմբերին Բելառուսում անցկացվել են ռուս-բելառուսական «Զապադ-2021» համատեղ զորավարժությունները։ Մոտ 200 հազար մարդ մասնակցել է Եվրոպայում սառը պատերազմից ի վեր ամենախոշոր զորավարժություններին։